Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

04.10.2016

Այսօր տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, համապատասխան հանձնաժողովի նախագահ Լարիսա Մուրադյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող ծրագրերին, դրանցում առկա բացթողումներին և դրանց հնարավոր լուծումներին վերաբերող մանրամասներ: Ներկայացվեցին նաև վերջին երեք ամիսների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային ՀԿ-ների կողմից իրականացված աշխատանքները, արձանագրված հաջողություններն ու առկա խոչընդոտները:

Ոլորտում հանդիպող խնդիրներին օպերատիվ և արդյունավետ լուծում տալու նպատակով հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ համագործակցված աշխատելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44