Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պարգևատրեց Արմավիրի վետերանների խորհրդի նախագահին

04.10.2016

Հայստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների վետերանների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալ-տնտեսական և մշակութային բազմաբնույթ խնդիրների լուծմանն ակտիվորեն նպաստելու, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Արմավիրի վետերանների խորհրդի նախագահ Յուրիկ Սամսոնի Ալավերդյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով:

Յուրիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին իր տարիների վաստակը գնահատելու և վետերանների խորհրդին մշտական աջակցություն ցուցաբերելու համար` վստահեցնելով, որ իր հնարավորությունների սահամններում պատրաստ է անել ամեն ինչ` խորհրդի բարի համբավը բարձր պահելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08