Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձն ուսուսուցչի օրվա առթիվ

05.10.2016

Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։

Գրերի գյուտից ի վեր հայ ժողովրդի կյանքում, հայապահպանության սուրբ գործը վստահվել է ուսուցչին: Եվ դարեր շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին է փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր՝ հայրենիքի և ուսման նկատմամբ: Եվ հայ մարդը դարեր շարունակ գնահատել է մանկավարժի գործը` ակնածանքով ու մեծարանքով:

Դուք ամենօրյա աշխատանքով նախապատրաստում եք Հայաստանի վաղվա օրը, կարողանում եք, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները:

Դուք թանկ գնով ձեռք բերված անկախ Հայաստանի հզոր գաղափարների կրողն ու փոխանցողն եք, նաև նրա դժվարին օրերի հավատարիմ զինակիցը և մեծ նպատակների ու հայրենասիրության վստահելի ջահակիրը:

Այսօրվա բարեփոխումների գործընթացում մեծ ու արժեքավոր է ձեր դերակատարումը:
Մեր 25-ամյա անկախ պետությունը զարգացման փուլում է, մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ, մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում: Ձեր գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը խիստ անհրաժեշտ են:

Մեր երկրի, մեր պետության և նրա ղեկավարության ուշադրության կենտրոնում են դպրոցը և կրթության համակարգը: Եվ դա արվում է աննախադեպ մեծ ու բազմաբովանդակ ծրագրերով` հայացքը դեպի ապագա:

Առանձնակի ուզում եմ շնորհավորել մեր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր անցել են վաստակած հանգստի, սակայն իրենց խորհուրդներով և բազմամյա փորձով շարունակում են իրենց նպաստը բերել կրթության համակարգին:

Սիրելի ուսուցիչներ,
այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է, որ ձեր բոլոր սաները` անկախ տարիքից ու մասնագիտությունից, գնահատանքի ու երախտագիտության խոսքեր հղեն` ասելով. մենք ձեզ միշտ հիշում և երախտապարտ ենք: Փառք ու պատիվ ձեզ, կրթության բազմաշերտ ոլորտում աշխատող մանկավարժներ, կրկին շնորհավորելով մասնագիտական և ավանդական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, ոգու և կամքի արիություն, ստեղծագործական աշխատանքի նոր եռանդ, մեծ համբերություն և բազում հաջողություններ:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ:

 

Մեծագույն սիրով և հարգանքով`
ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյան

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08