Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաղահրապարակի և ռեսուրս կենտրոնի բացում` Գետաշենի միջնակարգ դպրոցում

11.10.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Գետաշենի միջնակարգ դպրոցում մասնակցեց խաղահրապարակի և ռեսուրս կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոլորտի պատսխանատուներ և հյուրեր:

Կրթօջախի տնօրեն Գևորգ Մուքոյանի ուղեկցությամբ միջոցառման մասնակիցները ծանոթացան իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, որոնք էլ ավելի հետաքրքրական ու հագեցած կդարձնեն աշակերտների դպրոցական առօրյան: Ռեսուրս կենտրոնում հյուրերը ծանոթացան նաև դպրոցում գործող տարբեր խմբակների սաների աշխատանքներին, ունեցած հաջողություններին:

Ողջունելով կրթօջախում շարունակաբար իրականացվող ծրագրերը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ամեն անգամ, այցելելով Գետաշենի դպրոց, մեծ ոգևորություն և դրական լիցքեր է ստանում. «Այս կրթօջախի օրինակով կարող եմ ասել, որ կայացել է գյուղական դպրոցի մոդելը, և ամեն ինչ պետք է անենք, որ այն տարածում գտնի մեր մարզի մյուս համայնքներում»:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36