Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրգաշատ համայնքում նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը

14.10.2016

Ինչպես ամեն տարի, այս տար ևս հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը Մրգաշատ համայնքում նշանավորվեց Մաճառի տոն համայնքային տոնախմբությամբ, որի կազմակերպումն աշնանային բերքահավաքից հետո համայնքում արդեն ավանդույթ է դարձել:

Տոնական օրը մրգաշատցիների, նրանց ուրախությունը կիսող հարյուրավոր հյուրերի հետ անցկացրեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մրգաշատցիները հյուրերին դիմավորեցին համայնքի հրապարակում բացված առատ սեղանների շուրջ` լի բերքուբարիքով, տարատեսակ ուտեստներով, աղանդերով և օրվա խորհուրդը հանդիսացող մաճառով:

Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և տոնակատարության մասնակիցները մոտեցան բացված սեղաններին, օգտվեցին հյուրասիրությունից և բաժակ բարձրացրեցին մրգաշատցիների բարեկեցության, նրանց ապագա հաջողությունների ու երկրի շենացման համար:

Շնորհավորելով բոլորին համայնքի համար տոնական դարձած միջոցառման կապակցությամբ` մարզպետը մրգաշատցիներին մաղթեց, որ հողագործության մեջ ներդրած ջանքն ու եռանդը, ստեղծած նյութական բարիքներն օգտագործվեն իրենց բարօրության համար:

«Գյուղատնտեսական անբարենպաստ տարվա պայմաններում ձեզ հաջողվեց լավ բերք աճեցնել, հաղթահարել դժվարությունները: Մաճառի տոնի առթիվ բոլորս հավաքվել ենք ուրախանալու, հպարտանալու ձեր ստեղծած բերքուբարիքով և գովաբանելու ձեր աշխատանքը: Փառք ու պատիվ ձեզ, հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներ»,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթելով և համայնքին, և նրա բնակչությանը:

Տոնակատարությունը համայնքում կշարունակվի մինչ ուշ երեկո: Տոնական բարձր տրամադրությունը կուղեկցվի Գուսան Հայկազունի խմբի և համայնքի մշակույթի տան սաների կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08