Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզից Արցախ մեկնեց պայմանագրային ծառայողների առաջին խումբը

22.11.2016

Այսօր Արմավիրի մարզից Արցախ մեկնեց պայմանագրային ծառայողների առաջին խումբը` հրամանատար Մամիկոն Պետրոսյանի գլխավորությամբ: Պայմանագրային ծառայողների մեծաթիվ խումբը ձևավորվել է «Սև հովազ» կամավորական ջոկատի բազայի վրա, որը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

Կամավորականներին Արցախ ճանապարհեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Կարեն Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր, «Սև հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, մեծ թվով համայնքապետեր, հարազատներ ու մարտական ընկերներ:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարի ճանապարհ և խաղաղ ծառայություն մաղթեց պետական սահմանների պաշտպանության համար զինվորագրված հայորդիներին` հպարտությամբ ընդգծելով, որ Արմավիր մարզը միշտ պատրաստ է եղել պայքարելու իր երկրի խաղաղության համար և առանձնացել է իր հերոս զավակներով:

Ծառայության մեկնողներին բարի ճանապարհ մաղթեցին և իրենց հորդորներով քաջալերեցին նաև Կարեն Աբրահամյանը և Ռուստամ Գասպարյանը: Պայմանագրային ծառայողներին օրհնության խոսք հղեց նաև Արմավիրի թեմի Ջանֆիդայի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիս քահանա Խաչատրյանը, որից հետո նրանք բարձր տրամադրությամբ և մարտական ոգով մեկնեցին իրենց ծառայությունը մատուցելու հայրենիքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08