Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մաստեր Ֆարմ» առողջության կենտրոնը նշեց հիմնադրման 10-ամյակը

01.12.2016

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Մաստեր Ֆարմ» առողջության կենտրոնն այսօր նշեց հիմնադրման 10-ամյակը: Կենտրոնի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա գտնվեցին նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը:

Կենտրոնն իր գործունեությունը սկսել է մեկ աշխատասենյակով և երեք աշխատակցով: Սակայն այս տարիների ընթացքում հաջողությամբ ընդլայնվել են մատուցվող ծառայությունները, որով էլ պայմանավորված` ավելացել է նաև բժշկական կազմը` հասնելով 23-ի: Չսահմանափակվելով ունեցած հաջողություններով` «Մաստեր Ֆարմ»-ի տնօրինությունն իր առջև խնդիր է դրել տարեցտարի ընդլայնել գործունեության շրջանակը` ի նպաստ ազգաբնակչության կյանքի որակի բարձրացման և առողջության պահպանման:

Այդ իմաստով առողջության կենտրոնի հիմնադրման 10-ամյակը նշանավորվեց նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած սրտաբանական ախտորոշիչ բաժանմունքի բացմամբ: Նորաբաց բաժանմունքում սոցիալական բոլոր խավերի համար անհամեմատ մատչելի պայմաններով և բարձր որակով այսուհետ կիրականացվի 24-ժամյա էՍԳ Հոլտեր մոնիթորինգ, 24-ժամյա զարկերակային ճնշման մոնիթորինգ, ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստ, զարկերակների կարծրության CAVI հետազոտություն և էխոսրտագրություն:

Ինչպես նշեց «Մաստեր Ֆարմ»-ի տնօրեն Վիկտորյա Պողոսյանը` իրենց կենտրոնում փորձում են մատուցել այն ծառայությունները, որոնք բացակայում են մարզի մյուս բժշկական հաստատություններում: Նա իր խոսքում ընդգծեց, որ գերշահույթ չեն հետապնդում, և համապատասխան ծառայությունները մատուցում են ինքնարժեքով` հասանելի բոլորին: Վիկտորյա Պողոսյանը տեղեկացրեց նաև, որ դիմել են ՀՀ առողջապահության նախարարությանը՝ պետպատվերի շրջանակում ևս հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Շնորհավորելով կենտրոնի գործունեության 10-ամյակի կապակցությամբ և կարևորելով այս տարիներին ունեցած հաջողությունները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ իր համար անչափ կարևոր է մարզում բարձր որակով և մատչելի պայմաններով բժշկական ծառայությունների իրականացումը, որը բնակչությանն ազատում է մի շարք հոգսերից ու խնդիրներից: Նա իր աջակցությունը հայտնեց նմանատիպ ցանկացած ձեռնարկի իրականացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:41:21