Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության իրավիճակի վերլուծության նախնական տարբերակը

19.12.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը ներկայացվեց մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության իրավիճակի վերլուծության նախնական տարբերակը:

Խորհրդակցությանը մասնկացում էին մարզպետետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության տարածքային զարգացման պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը, Եվրոպական Միության փորձագետներ Ալեք Կարաևը, Աննա Սահակյանը, մարզի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամներ, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը ներկայացրեց մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության մշակման առկա իրավիճակը, խնդիրները, առավելություններն ու թերությունները: Մարզի զարգացման ուղղությունների վերաբերյալ մասնակիցների կողմից ներկայացվեցին տեսակետներ, եղան նաև առաջարկություններ: Խմբային աշխատանքների արդյունքում շահագրգիռ կողմերի ներգրավմամբ իրականացվեց ռազմավարության ՍՎՈԹ վերլուծություն (ուժեղ, թույլ կողմեր, հնարավորություններ, սպառնալիքներ), որի արդյունքները ներառվելու են ծրագրում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44