Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՍՀ Տռնավայի ինքնավար մարզ

20.12.2016

Դեռևս 2009 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի ինքնավար մարզի միջև առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի շրջանակներում վերջին տարիներին ութ փոխայցելություն է տեղի ունեցել երկու մարզերի ղեկավարների մակարդակով:

Կողմերի միջև ձևավորված փոխգործակցությունը խթանելու և համագործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը ՍՀ Տռնավայի ինքնավար մարզի ղեկավար Տիբոռ Միտուշի հրավերով դեկտեմբերի 20-26-ը կգտնվի Տռնավայում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08