Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպասարկման և ծառայությունների որակի բարելավում՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Արմավիր» սպասարկման գրասենյակում

23.01.2017

Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեցին կոմիտեի նորաբաց «Արմավիր» սպասարկման գրասենյակ:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը և մարզպետը շրջեցին գրասենյակի տարածքում, զրուցեցին աշխատակիցների հետ, տեղում ծանոթացան աշխատանքային պայմաններին, քաղաքացիների համար պատշաճ և որակյալ սպասարկում ապահովելու հնարավորություններին:

Նորաբաց սպասարկման գրասենյակը հագեցած է ժամանակակից բոլոր հարմարություններով: Այցելելով կադաստրի պետական կոմիտեի «Արմավիր» սպասարկման գրասենյակ` քաղաքացիները կարող են ստանալ անվճար և սպառիչ խորհրդատվություն կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործառույթի վերաբերյալ:

Սպասարկման գրասենյակում տեղադրված նորագույն համակարգին ծանոթացնելիս ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ այդ համակարգի օգնությամբ քաղաքացին կարող է սենսորային էկրանի միջոցով գնահատել սպասարկման գրասենյակում իրեն տրամադրված ծառայության որակը: Կոմիտեի նախագահը հավելեց, որ ներդրված համակարգի միջոցով կիրականացվի սպասարկման գրասենյակների` քաղաքացիներին սպասարկող յուրաքանչյուր աշխատակցի գործունեության գնահատման վերաբերյալ ընթացիկ հաշվառում, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին կոմիտեի կողմից կամփոփվի յուրաքանչյուր աշխատակցին տրված դիմումատուների գնահատականները: Այդ գնահատականները կհանդիսանան գրասենյակի աշխատակիցների խրախուսման դրույքաչափի վրա էականորեն ազդող գործոններից մեկը:

Սպասարկման գրասենյակում ներդրված համակարգը և ստեղծված պայմանները թույլ կտան կոմիտեի ղեկավարությանն առավել օբյեկտիվ պատկեր ունենալ կոմիտեի սպասարկման գրասենյակներում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում հավաստիացրեց, որ տեղի բնակչության համար իրապես անհրաժեշտություն էր նոր և ժամանակակից սարքավորումներով հագեցած կադաստրի սպասարկման գրասենյակի բացումը, ինչը, անշուշտ, մատուցվող ծառայությունները դարձնում են էլ ավելի օպերատիվ և որակյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44