Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ջրամատակարարման ոլորտին առնչվող հարցեր

21.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը համայնքապետերը խմելաջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում առկա հիմնախնդիրները ներկայացրեցին «Վեոլա ջուր» ՓԲԸ-ի «Արևելք» շահագործման տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանին:

Համայնքների ղեկավարների բարձրաձայնած խնդիրները հիմնականում վերաբերում էին խմելաջրի ներտնտեսային ցանցերի վերանորոգմանը, ջրագծերի և կոյուղագծերի հիմնանորոգմանը, նորերի անցկացմանը:

Արձագանքելով բարձրացված հարցերին` Կարապետ Օհանյանը նշեց, որ ընկերության համար այս տարին ներդրումային ծրագրերի առումով պասիվ է համարվում, սակայն կուսումնասիրվի համակարգի փաստացի իրավիճակը, բարձրաձայնված հիմնախնդիրները կհավաքագրվեն և, ըստ առաջնահերթության, դրանց համապատասխան լուծումներ կտրվեն: Նա վստահեցրեց, որ իրենց գործունեության ընթացքում բնակիչները կնկատեն սպասարկման որակի կտրուկ բարելավում: Կարապետ Օհանյանի փոխանցմամբ` նոր օպերատորը մտադիր է ջրատարի նոր գիծ կառուցել Արմավիրի մարզում, որի արդյունքում բնակիչները կապահովվեն որակյալ ջրով` անհամեմատ ցածր գնով:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց բնակչության շրջանում նոր օպերատորի կողմից բարեխիղճ և բարձրորակ սպասարկման իրականացումը, որը միայն դրական անդրադարձ կունենա ընկերության հետագա գործունեության վրա: Մարզպետը կոչ արեց համայնքապետերին համագործակցված աշխատել ընկերության տեղամասերի պատասխանատուների հետ` առաջացած խնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49