Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերքի իրացման նոր հնարավորություն` գյուղացիական տնտեսությունների համար

22.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը «ԱՐԱՐԱՏ» սննդի կոմբինատի («Սարգիս-Կարոլինա» ընկերություն) տնօրեն Երվանդ Թարվերդյանը համայնքապետերին և գյուղացիական տնտեսությունների պատասխանատուներին ներկայացրեց Արմավիրի պահածոների նախկին գործարանի վերագործարկման ծրագրի արդյունքում նախատեսվող պտղի և բանջար-բոստանային կուլտուրաների մթերման ծավալը և նախնական արժեքը: Տեղեկացվեց նաև, որ մթերման գործընթացը, ցանկության դեպքում, հնարավոր է կազմակերպել նաև պայմանագրային հիմունքներով:

«Սարգիս-Կարոլինա» ընկերությունը, որը վարձակալությամբ ձեռք է բերել Արմավիրի պահածոների նախկին գործարանի մի մասը, առաջիկայում նախատեսում է գործարանում իրականացնել վերակառուցման լայնամասշտաբ աշխատանքներ և կազմակերպել մեծածավալ մթերումներ: Գործարանում նախատեսվում է նաև կազմակերպել մանկական կերերի արտադրություն: Ծրագրի ներդրումային ծավալն, ընդհանուր առմամբ, կկազմի 7-8 մլն ԱՄՆ դոլար:

Գործարանի վերագործարկման արդյունքում, ըստ Երվանդ Թարվերդյանի, ակնկալվում է 100-120 նոր աշխատատեղ, որի թիվը հաջորդող տարիներին կհասնի 300-400-ի: Գործարանում հիմնականում կարտադրվեն մրգային և բանջարեղենային խյուսեր և պահածոների լայն տեսականի, որոնց գերակշիռ մասը կարտահանվի:

Հանդիպման մասնակիցները ողջունեցին ընկերության պատասխանատուի համագործակցության առաջարկը և միասին աշխատելու պատրաստակամություն հայտնեցին:

Նկատի ունենալով «Սարգիս-Կարոլինա» ընկերության տարիների անբասիր աշխատանքը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ուրախությամբ փաստեց, որ Արմավիրի պահածոների նախկին գործարանի վերագործարկման ծրագրի արդյունքում մարզի ֆերմերները ձեռք կբերեն հուսալի գործընկեր գյուղմթերքի իրացման շուկայում, կձերբազատվեն մթերման շրջանում առաջացող հոգսերից, իսկ մեծ թվով մարդիկ էլ կապահովվեն աշխատանքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37