Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է «ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» մեդալով

23.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի համապատասխան հրամանով պարգևատրվել է «ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» մեդալով, որն այսօր մարզպետին փոխանցեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը:

Շնորհավորելով մարզպետին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պարգևատրվելու կապակցությամբ` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին մարզում իրավապահ մարմինների գործունեությանն աջակցելու և համակարգում ունեցած տարիների փորձն ու գիտելիքներն ազգաբնակչության անվտանգության ապահովմանը ծառայեցնելու համար:

Պարգևատրվելու կապակցությամբ մարզպետն իր շնորհակալությունը փոխանցեց ոստիկանապետին և վստահեցրեց, որ շարունակելու է աշխատել նույն ոգով` ի նպաստ հայրենիքի շենացման ու բարօրության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57