Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարտի 1-ին տեղի կունենա աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցման ծրագրի շնորհանդեսը

28.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտին: Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում հայազգի գործարար Սլավիկ Աղասարյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 65 միլիոն եվրո վարկային ծրագրի շրջանակներում Արմավիր քաղաքում աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը վերաբերող մանրամասներ, որոնք վաղը շահագրգիռ կողմերին կներկայացվեն շնորհանդեսի տեսքով:

Ծրագրի մարքեթինգային պլանով նախատեսվում է աղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի, յուղի արտադրություն: Էլեկտրաէներգիան ծախսվելու է ջերմոցային տնտեսության կարիքների համար, ավելացած մասը վաճառվելու է պետությանը, իսկ ջերմոցային տնտեսության արտադրանքն էլ իրացվելու է արտերկրում: Ընդ որում, ծրագրով արդեն սահմանվել է, որ առաջին տարում պոտենցյալ հաճախորդները լինելու են արտերկրի ձեռնարկատերերը:

Ծրագրի շրջանակում տարեկան կընդունվի 200 հազար տոննա աղբ, որի մշակման ընթացքում քիմիական արտանետումներ չեն լինի: Մշտապես համագործակցություն կիրականացվի գործընկերների հետ և կապահովվի որակյալ սպասարկում: Ծրագրի իրագործման առաջին փուլում կբացվի 70 աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57