Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ավանդական դարձած «Երգող Արմավիր» մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը

30.03.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր կայացավ ավանդական դարձած «Երգող Արմավիր» մանկապատանեկան մրցույթ-փառատոնի գալա համերգը, որն ամփոփվեց մրցանակաբաշխությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային ենթակայության կրթական, մշակութային հաստատությունների տնօրեններ և ոլորտի ներկայացուցիչներ:

Գալա համերգին ելույթներով հանդես եկան մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի չորս ժանրի (ջազ-էստրադա, ժողովրդական, դասական-հոգևոր և հայրենասիրական) երեք տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած 17 կատարողներ` երգի միջոցով իրենց հոգու սերն ու ջերմությունը փոխանցելով ներկաներին:

Բարձր գնահատելով գալա համերգի մասնակիցների ելույթները և ողջունելով մրցույթ-փառատոնի կազմակերպման գաղափարը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ուրախությամբ փաստեց, որ փառատոնը հնարավորություն է տալիս բացահայտելու և արժանին մատուցելու դպրոցահասակ շնորհաշատ երեխաներին: «Մեր անուշ բալիկներ, դուք մեր վաղվա օրն եք, մեր լուսավոր ապագան. տա Աստված, որ մեր երկրում հարատև խաղաղություն լինի, և դուք ապրեք ու արարեք ղաղաղ երկնքի տակ»,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` հիշատակելով ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին:

Այնուհետև մարզպետը պատվոգրեր և նվերներ հանձնեց մրցույթի յուրաքանչյուր ժանրի առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրած կատարողներին, ինչպես նաև մրցույթին լավագույն մասնակցություն ունեցած յոթ դպրոցի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15