Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Ասիական Զարգացման Բանկը ներկայացնող աշխատանքային խմբին

12.04.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) ներկայացնող աշխատանքային խմբին` ղեկավար Պատրիկ Լորենի գլխավորությամբ:

Նրանք մարզպետին ներկայացրեցին ԱԶԲ ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագիրը, որի շրաջանակում նախատեսվում է ավելի քան 11 մլն դոլարի ներդրում: Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով. Բազմաղբյուր-Ղազարավան մայրուղու ջրատարի համակարգից միացում Արմավիրի ջրամբարին և Էջմիածին քաղաքի հարավային հատվածի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում:

Ողջունելով հյուրերի այցը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ Արմավիրի մարզի և մասնավորապես` Արմավիր քաղաքի խմելաջի որակի բարելավման խնդիրը բազմիցս բարձրացրել է տարբեր ատյաններում, սակայն այն վերջնական լուծում չի ստացել: Կարևորելով ծրագրի իրականացումը մարզում` նա պատրաստակամություն հայտեց իր լիազորությունների շրջանակում աջակցել նախատեսվող աշխատանքներին:

Աշխատանքային խմբի կողմից անդրադարձ եղավ նաև ծրագրի նպատակներին և նշվեց, որ կարևորում են էներգետիկ արդյունավետության բարելավումը՝ մեխանիկական ջրամատակարարումից դեպի ինքնահոս անցնելու միջոցով, չհաշվառվող ջրի մակարդակի կրճատումը՝ առաջնահերթ համարվող ջրամատակարարման համակարգերի վերականգնման և բնակչությանը մատակարարվող ջրի որակի բարելավման միջոցով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08