Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՉՀ-ից ժամանած պատվիրակությանը

04.05.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը, չեխական Զետոր գործարանի միջազգային առևտրատնտեսական կապերի զարգացման պատասխանատու Միլան Մաչովիչը և կազմակերպության ֆինանսական փորձագետ Դիմիտրի Սավիստսկին: Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում հայազգի գործարար Սլավիկ Աղասարյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը:

Ողջունելով հյուրերին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախ իր շնորհակալությունը հայտնեց Չեխիայի Հանրապետությանը` խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու կապակցությամբ` ընդգծելով. «Մենք երախտապարտ ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած բոլոր երկրներին և գիտակցում ենք, որ դա կարևոր է ինչպես մեզ, այնպես էլ համայն մարդկության համար` հետագա ցեղասպանությունները կանխելու ու բացառելու տեսակետից»:

Ապա կողմերը քննարկեցին Արմավիրում մեքենատրակտորային կայան հիմնելու հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց չեխական Զետոր գործարանից մարզ ներմուծել 50 տրակտոր և կից սարքավորումներ` դրանք մատչելի պայմաններով և 7 տարի մարման ժամկետով գյուղացիական տնտեսություններին տրամադրելու նպատակով:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ներկայացվեց նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որը հավանության արժանացավ վերջինիս կողմից: Եղած պայմանավորվածության համաձայն` սեպտեմբեր ամսին կավարտվի գործարանի կառուցման 1-ին փուլը` ապահովելով 60-70 նոր աշխատատեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 17:56:47