Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 27-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ

24.05.2017

ՀՀ Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, լրացուցիչ անգամ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 27-ին ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական շաբաթօրյակ:

Մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։

Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։ Խնդրում ենք շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ներքոհիշյալ հանրային տարածքների մաքրմանը և բարեկարգմանը.
• պատմամշակութային հուշարձաններ
• գերեզմանատներ
• աղբավայրերի շրջակայք
•հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքներ, առվեզրեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ շաբաթօրյակին ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերած և ամենաշատ աղբ կուտակած առաջին երեք համայնքները կխրախուսվեն ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49