Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը

26.05.2017

Ինչպես ամբողջ հանրապետությունում, Արմավիրի մարզի դպրոցներում ևս կայացավ վերջին դասը` ողողված երջանկությամբ, երախտագիտությամբ և ապագայի հանդեպ լավատեսական սպասումներով: Այս ուսումնական տարում մարզի դպրոցներն ունեցան 1948 շրջանավարտ:

Օրվա առիթով մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելեց  Մուսալեռի Ֆ. Վերֆելի և Մյասնիկյանի Արայի անվան կրթօջախներ, մասնակցեց վերջին դասի կապակցությամբ կազմակերպված միջոցարումներին:

Շնորհավորելով և բարեմաղթանքի խոսքեր հղելով  շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին` մարզպետը  նշեց. <<Մեր ազգը հզոր է, հավերժ է, քանի որ ձեզ նման երիտասարդներ ունի: Ցանկանում եմ, որ դուք խաղաղ պայմաններում ապրեք, արարեք, ունենաք բարձր գիտելիքներ, որպեսզի կարողանաք ճանապարհ անցնել, ուժեղ և մրցունակ լինել:

Սիրելի շրջանավարտներ, համոզված եմ, որ այս օրը հիշելու եք ողջ կյանքում: Ինքս շատ հուզված եմ, քանի որ լրացավ 50 տարի, ինչ ավարտել եմ դպրոցը: Նայելով ձեզ` հպարտություն եմ ապրում, քանզի դուք եք մեր պետության ապագան կերտողներն ու երկիրը շենացնողները: Ձեզ բարի երթ...>>:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը բարձր գնահատեց դպրոցի մանկավարժներին, ովքեր ամենածանր աշխատանքն են կատարում` կրթելով ու դեպի նոր կյանք ճանապարհելով սերունդներին:

Հավելենք, որ օրվա առթիվ մարզի տարբեր կրթօջախներում կազմակերպված միջոցառումներին ներկա են գտնվել նաև մարզպետարանի մեծ թվով պաշտոնյաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:23:57