Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը

28.05.2017

99 տարի առաջ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին հանրապետությունը:

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդհամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում:

Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մեծ հանդիսավորությամբ նշվում է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման տոնը, որն իրենց ներկայությամբ պատվում են Հնարապետության բարձրագույն ղեկավարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հուշահամալիր այցելած հյուրեր:

Տոնական օրը նշանավորվում է զորահանդեսով և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20