Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է Չեխիայից ժամանած արշավախմբին

15.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է ՉՀ Պրահայի հնագիտության ինստիտուտը ներկայացնող արշավախմբին, որը գլխավորել է ազգությամբ չեխ, բնական գիտությունների դոկտոր Յարոսլավ Բարտան:
Արշավախումբը հուլիսի 16-ից հնագիտական հետազոտություններ է իրականացնելու Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում (Վաղարշապատի տարածաշրջան):

Ողջունելով արշավախմբի այցն Արմավիրի մարզ` մարզպետը հույս է հայտնել, որ նրանց սպասումները հաջողությամբ կպսակվեն և նոր բացահայտումների հիմք կդառնան: Նա մանրամասներ է ներկայացրել մարզի պատմամշակութային նկարագրի վերաբերյալ, խոսել տարիների ընթացքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոների մասին, որոնք նկարագրում են տեղի բնակչության հազարամյա պատմությունը, նրանց կենցաղն  ու սովորույթները:

Չեխական արշավախումբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ներկայացված կարևոր տեղեկությունների համար` պատրաստակամություն հայտնելով իրենց փորձն ու գիտելիքները  կիսել հայաստանյան գործընկերների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08