Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող հնագետների խմբին

25.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պրահայի հնագիտության ինստիտուտը (ՉՀՊՀԻ) և «G IMPULS PRAHA» կազմակերպությունը ներկայացնող հնագետների խմբին, որը գլխավորել է ազգությամբ չեխ, բնական գիտությունների դոկտոր Յան Ֆրոլիկը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՉՀ դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Անի Շագինյանովան, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարությունը, մարզպետարանը և այլ կառույցներ ներկայացնող պատասխանատու պաշտոնյաներ:

Ողջունելով հյուրերի այցը և կարևորելով 2016 թվականից նրանց կողմից Արմավիրի մարզում իրականացվող հնագիտական ուսումնասիրությունները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ այս ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները ծառայելու են ի նպաստ կողմերի բարեկամության ամրապնդման և մշակութային կապերի զարգացման: Նա իր խոսքում հույս է հայտնել, որ Արմավիրի մարզում չեխ հնագետների կողմից իրականացվող աշխատանքները շարունակական կլինեն, և արձանագրված արդյունքները լուրջ հիմք կհանդիսանան հայ ժողովրդի բազմամյա պատմության նոր էջերի բացահայտման և ոլորտում նոր հաջողությունների արձանագրման համար:

Չեխ հնագետների խմբի կողմից Արմավիրի մարզում տարվող աշխատանքները ողջունել է նաև Հայաստանում ՉՀ դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Անի Շագինյանովան` համոզված լինելով, որ չեխական կողմի հնագիտական աշխատանքները միայն օգուտ կբերեն մարզին:

Հանդիպմանը ՉՀՊՀԻ-ն ներկայացնող բնական գիտությունների դոկտոր Յարոսլավ Բարտան նեկայացրել է «Արմավիրի մարզի գեոֆիզիկական չափումների ծրագիր» կոչվող նախագիծը, որի շրջանակներում վերջին 10-օրյակում Չեխական զարգացման կազմակերպության ֆինանսավորմամբ «G IMPULS PRAHA» կազմակերպությունը ՉՀՊՀԻ-ի հետ համագործակցությամբ համապատասխան աշխատանքներ է իրականացրել Վաղարշապատի տարածաշրջանի Այգեշատ համայնքի հնավայրում:

Հնագետների խումբը ղեկավարող Յան Ֆրոլիկն էլ ներկաների ուշադրությունը հրավիրել է Ք.ա. 6-րդ հազարամյակից մինչև 1-ին հազարամյակը թվագրվող մարզի Արգիշտիխինիլի, Աղավնատուն, Լեռնամերձ, Ծաղկալանջ հնավայրերում իրականացված հնագիտական հետազոտություների վրա, որոնց արդյունքում պարզվել են վերը նշված հնավայրերում առկա հուշարձանների տարածման սահմանները, շերտերի հզորությունը, հողաշերտերի տակ ծածկված շինությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08