Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

(Ի ԼՐՈՒՄՆ) Պարզաբանում` «Հրապարակ» օրաթերթում և «hayeli.am» էլեկտրոնային լրատվական կայքում հրապարակված հոդվածների առնչությամբ

29.08.2017

Պարզաբանում` Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ 

Ի լրումն երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ տրված պարզաբանման` հայտնում ենք, որ նա իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք կարգազանց գործողություններ, որոնց պատճառով կորցրել է և աշխատակիցների, և վերադասի վստահությունն իր նկատմամբ:

Մասնավորապես, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ձեռք բերված հիմնավոր տվյալների համաձայն` Արտաշարի դպրոցի օպերատոր Նշան Հակոբի Մանուկյանը 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսը բացակայել է երկրից, և նշված ժամանակահատվածում նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և կեղծիքի ճանապարհով կատարվել է պետական բյուջեի միջոցների հափշտակում` յուրացում: Այս մասին համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը` այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստելու և թույլ տրված արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթում և «hayeli.am» էլեկտրոնային լրատվական կայքում հրապարակված «Արմավիրի մարզպետը` ընդդեմ սփյուռքի փոխնախարարի և նրա քրոջ» և «Աշոտ Ղահրամանյանի դեմ խաղ չկա. Մարզպետի շռնդալից անօրինականությունները» վերտառությամբ հոդվածների` հայտնում ենք, որ Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունն օգոստոսի 28-ին չի կայացել, քանի որ մրցույթին ներկա են եղել խորհրդի անդամներից 5-ը (մրցույթին չեն ներկայացել մանկավարժական խորհրդի մեկ և ծնողական խորհրդի երկու ներկայացուցիչ):

Ինչ վերաբերում է խորհրդի կազմում ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ և խորհրդի նախագահ Արտակ Առաքելյանի` մրցույթին չներկայանալուն, ապա տեղեկացնում ենք, որ նա երկարատև արձակուրդի և առողջական խնդիրներով պայմանավորված երկրից բացակայելու պատճառով խնդրել է դադարեցնել դպրոցի կառավարման խորհրդի կազմում իր անդամակցությունը: Այդ հանգամաքով պայմանավորված` ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ խորհրդի կազմում կատարվել է փոփոխություն և խորհրդի նոր անդամ է նշանակվել Գևորգ Մուրադյանը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի կազմակերպմանը որևէ միջամտություն մինչ այժմ չի եղել, ավելին, ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից հանձնարարվել է մրցույթն անցկացնել օրենքի տառին համապատասխան:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49