Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը

01.09.2017

2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրը ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով, օրվա խորհուրդը լրացնող երգ ու պարով, ասմունքով:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելել է Նորակերտի միջնակարգ դպրոց, ապա եղել է Մեծամորի թիվ 1 և Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցներում:

Օրվա առթիվ շնորհավորհավորելով աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին`մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ դպրոցը և բանակը պետության ամուր հենասյուներն են, առաջընթացի գրավականը, և բոլորի պարտքն է այդ կարևոր ու երկրի ապագան կանխորոշող օղակներին վերաբերվեն մեծագույն հարգանքով և նվիրումով:

Նա իր խոսքում հորդորել է մանկավարժներին պատվով կրել իրենց կոչումը և անել հնարավորը` հայրենասեր և ազգային արժեքներ կրող սերնդի դաստիարակության, կրթության գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: Իսկ ծնողներին կոչ է արել մշտապես գտնվել դպրոցի կողքին, նեցուկ լինել ուսուցիչներին` իրենց զավակների լուսավոր ապագայի կերտման գործում:

Ամփոփելով իր խոսքը` մարզպետը բոլոր կրթական հաստատություններում սովորողներին մաղթել է կանաչ ճանապարհ, բարձր առաջադիմություն, մեծ ձգտում և աշխատասիրություն:

Հավելենք, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ մարզի կրթօջախներում կազմակերպված տոնական միջոցառումներին ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետարանը ներկայացնող տարբեր պաշտոնյաներ` միջոցառման մասնակիցներին փոխանցելով Գիտելիքի օրվա առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը` բարեմաղթելով հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի:

Նշենք նաև, որ 2017-2018 ուսումնական տարում մարզի 114 հանրակրթական դպրոցում կձևավորվի 1606 դասարան` 31516 աշակերտով: Առաջին դասարան կհաճախի շուրջ 3914 աշակերտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08