Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել է «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի վերաբացմանը

14.09.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա է գտնվել Էջմիածին քաղաքում գործող «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի վերաբացմանը:

Բժշկական կենտրոնն իր գործունեությունը սկսել է շուրջ 11 տարի առաջ` մեկ աշխատասենյակով և երեք աշխատակցով: Սակայն այս տարիների ընթացքում հաջողությամբ ընդլայնվել են շենքային պայմանները, մատուցվող ծառայությունները, որով էլ պայմանավորված` 10-ն անգամ ավելացել է նաև բժշկական կազմը: Չսահմանափակվելով ունեցած հաջողություններով` «Մաստեր Ֆարմ»-ի տնօրինությունն իր առջև խնդիր է դրել տարեցտարի ընդլայնել գործունեության շրջանակը` ի նպաստ ազգաբնակչության կյանքի որակի բարելավման և առողջության պահպանման:

«Մաստեր Ֆարմ»-ի տնօրեն Վիկտորյա Պողոսյանի փոխանցմամբ` կենտրոնի վերազինման և շենքային պայմանների ընդլայնման նպատակով իրականացվել է 85 մլն դրամի ներդրում, որի արդյունքում գործող ստոմատոլոգիական և գերժամանակակից սարքավորումներով հագեցած սրտաբանական ախտորոշիչ բաժանմունքներին, ախտորոշիչ լաբորատորիային ավելացել են նյարդաբանության, ակնաբուժության, էնդոկրինոլոգիայի, գինեկոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջաբանության, ինչպես նաև ընտանեկան բժշկի կաբինետները: Ըստ նրա` մինչև տարեվերջ կենտրոնում նախատեսվում է իրականացնել ևս 230 մլն դրամի ներդրում, որի արդյունքում կմատուցվեն նաև ռենտգենաբանական և համակարգչային տոմոգրաֆիկ ծառայություններ:

Նոր պայմաններում և հագեցված ծառայություններով գործունեություն սկսելու կապակցությամբ շնորհավորելով «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ կենտրոնի գործունեությունը լուրջ օգուտ է Էջմիածին քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակչությանը: Նա ողջունել է «Մաստեր Ֆարմ»-ում գրանցվող շարունակական առաջընթացը` նկատելով, որ այն կարևոր դերակատարում կունենա ազգաբնակչության շրջանում հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջել է վերաբացված բժշկական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57