Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը

15.09.2017

Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Արմավիրի մասնաճյուղում այսօր տրվել է խաղողի մթերման մեկնարկը, որին ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ԵԿԳ խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը:

Այս տարի ԵԿԳ-ն մթերելու է 30 հազար տոննա խաղող` տրամադրելով 4 մլրդ դրամ: Հավատարիմ մնալով վճարումների իր բազմամյա մոտեցմանը` գործարանը յուրաքանչյուր գյուղացու գումարը փոխանցելու է հանձնելուց հետո` 3-4 բանկային օրվա ընթացքում: Իսկ մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը բոլոր մասնաճյուղերի համար սահմանվել է 130 դրամ:

Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով` բոլոր գործարաններն արդեն պատրաստ են սկսելու խաղողի մասսայական մթերումը. «Մեր կանխատեսումներով, եթե բոլոր ընկերություններն իրենց հայտարարած ծավալներով մթերումներ իրականացնեն, ապա խնդիրներ ընդհանրապես չեն առաջանա: Այս տարի կմթերվի այնքան խաղող, որքան նախորդ տարի` 109-110 000 տոննա»: Նախարարն ընդգծել է, որ ցածր տոկոսադրույքով մատչելի մթերման վարկերի տրամադրումն այս տարի կնպաստի նաև վճարումների կատարման հետ կապված խնդիրների լուծմանը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշել է, որ մարզում խաղողի բերքը բավականին լավ է, և մթերման կհանձնվի շուրջ 50 հազար տոննա խաղող` 3 հազարով ավել նախորդ տարվա համեմատութամբ: Նա վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ արտադրված խաղողի մթերումն ամբողջությամբ և առանց խոչընդոտների կազմակերպելու համար:

Հավելենք, որ ԵԿԳ-ում մթերումներն իրականացվում են բացառապես պայմանագրային հիմունքներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57