Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

04.10.2017

Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Այս օրը հաճելի առիթ է ընձեռում մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ այն կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար, որն իրականացնում եք մեծագույն սիրով ու նվիրումով:

Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ազգապահպանության ու պետության հարատևության տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ և պատվաբեր գործ, քան հասարակության համար արժանապատիվ քաղաքացի կրթելու և որպես մարդ դասատիարակելու առաքելության իրականացումն է: Դուք Ձեր ամենօրյա աշխատանքով կերտում են Հայաստանի վաղվա օրը, կարողանում եք անկախ առկա խնդիրներից ու հոգսերից` լույս սփռել գիտելիքի, հավատի և իրական արժեքների վրա:

Հարգելի՛ մանկավարժներ,
Մեր երիտասարդ պետության կրթական համակարգը շարունակում է գտնվել բարեփոխումների բարդ և կարևոր ժամանակահատվածում: Ուստի մեր օրերում ավելի է կարևորվում Ձեր նվիրվածությունն ու հոգատարությունը` համատեղված մեծ կենսափորձի և պատասխանատվության հետ:

Այս գեղեցի օրվա առթիվ երախտագիտության և շնորհավորանքի խոսքս եմ ուղղում նաև մեր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր անցել են վաստակած հանգստի, սակայն խորհրդանիշն են հանդիսանում այն բազում դրական հույզերի ու մնայուն արժեքների, որոնք ամբարել են իրենց աշակերտների հոգիներում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, անձնական երջանկություն, անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ` ի նպաստ մեր վաղվա պայծառ ապագայի:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15