Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշոտ Ղահրամանյանն ընդունել է Հայաստանում ՉՀ դեսպանին

11.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկային: Հանդիպմանը ներկա են եղել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և կրթական ոլորտների պատասխանատուները և որոշ դպրոցների տնօրեններ:

Ողջունելով ներկաներին` մարզպետը դեսպանի ուշադրությունը հրավիրել է մարզի կրթօջախներում ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում ՉՀ դեսպանատան համագործակցությամբ ներդրված «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ ուսուցողական ծրագրի իրականացման ընթացքին` մասնավորապես նշելով, որ օգոստոս ամսից ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է բոլոր դպրոցներում, և աշակերտների կողմից ակտիվ մասնակցություն է դրսևորվում իրականացվող աշխատանքների նկատմամաբ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ դպրոցներում հավաքված աղբից հետաքրքիր և կենցաղում կիրառելի բազմաթիվ իրեր են պատրաստվել: Նա առանձնակի ոգևորությամբ մատնանշել է Գետաշենի միջնակարգ դպրոցը, որտեղ երկաթի թափոններից բացօթյա դասարան, հանգստի գոտի է ստեղծվել, գրապահոց և նստարաններ են տեղադրվել:

Դեսպան Պետր Միկիսկան բարձր է գնահատել ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և տեղեկացրել է, որ ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցած կրթօջախները նոյեմբեր ամսվա սկզբին Հայաստանում ՉՀ դեսպանատան կողմից կարժանանան պարգևների` համակարգչի տեսքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49