Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը

13.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, փոխմարզպետներ Մովսես Քարտաշյանի, Գագիկ Գաբրիելյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը:

Մայիսյան համայնքում երեխաների ուսումնառության գործընթացը կազմակերպվել է 1932 թվականից, երբ բարաքային պայմաններում առաջին անգամ սկսել է գործել քառամյա դպրոցը՝ երկհերթ ուսուցմամբ: Այն 30-ականների վերջերին վերածվել է 7-ամյայի, ապա` 8-ամյայի, իսկ 1966 թվականին էլ անցել է 10-ամյա կրթական ծրագրի` միանգամայն նոր և հարմարավետ շենքային պայմաններում: Այս տարիներին դպրոցն ունեցել է բազում հաջողություններ, տվել է շնորհալի շրջանավարտներ, որոնք շարունակում են մեծ ձեռքբերումներ ունենալ տարբեր բնագավառներում: Քիչ չեն եղել նաև տարաբնույթ կրթական ծրագրերը` միտված ուսման որակի բարելավմանը և կրթադաստիարակչական գործընթացի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Միայն 2000-2017 թվականներին դպրոցում հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել է 17 կրթական ծրագիր:

Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծանոթացել է կրթօջախի` տարբեր տարիների գործունեությունը ներկայացնող տեղեկատվական նյութերին, լուսանկարներին, բացել «Իմ հպարտության դպրոց» խորագիրը կրող ցուցատախտակը, ապա մասնակցել դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը:

Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելով ուսուցչական կազմին, աշակերտներին և մայիսյանցիներին ` մարզպետը բարձր է գնահատել տարբեր ժամանակներում կրթօջախի ունեցած ձեռքբերումները` դրանցում կարևորելով թիմային աշխատանքը, մեծ նվիրումն ու պատասխանատվությունը կրթական գործընթացի հանդեպ: Կրթության բնագավառում և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մայիսյանի միջնակարգ դպրոցի մի խումբ ուսուցիչներ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվել են պատվոգրով:

Մարզպետը Մայիսյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանին է փոխանցել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագիրը` մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի և 2017 թվականին «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթին մասնակցելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49