Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Մրգաշատ համայնքում ներկա է գտնվել Մաճառի տոնին

13.10.2017

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն Մրգաշատ համայնքում այսօր նշվել է գյուղատնտեսական տարվա ավարտը խորհրդանշող Մաճառի տոնը: Համայնքային տոնակատարությանը ներկա է գտնվել նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով համայնքապետ Գևորգ Դանիելյանի ուղեկցությամբ մոտեցել է համայնքի հրապարակում բացված առատ սեղաններին` լի բերքուբարիքով, ավանդական և ազգային ուտեստներով, աղանդերով և օրվա խորհուրդը հանդիսացող մաճառով: Նա օգտվել է հյուրասիրությունից և բարեմաղթանքի խոսքեր հղել մրգաշատցիներին` ցանկանալով, որ հողագործության մեջ ներդրած ջանք ու եռանդի արդյունքում ստեղծած բերքուբարիքն օգտագործեն իրենց բարօրության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15