Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Արմավիրում կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»

18.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանի և Գագիկ Գաբրիելյանի հետ այսօր ներկա է գտնվել Արմավիր քաղաքում Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»:

Աշխատանք փնտրողներին միջոցառման շրջանակում մարզային տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 25 գործատու առաջարկել է 53 թափուր և 13 սպասվելիք աշխատատեղ:

Ողջունելով Զբաղվածության պետական գործակալության կողմից «Աշխատանքի տոնավաճառի» իրականացման գաղափարը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է նման ձեռնարկի նշանակությունը հատկապես երիտասարդների շրջանում. «Աշխատանքի տոնավաճառը լավ հնարավորություն է գործազուրկներին թափուր աշխատատեղերի մասին իրազեկելու, իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք փնտրելու իմաստով»:
Նա հույս է հայտնել, որ նման ձևաչափով գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպման կազմակերպումը դրական արդյունք կտա:

Այնուհետև Զբաղվածության պետական գործակալության տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել է գործատուների կողմից բացված տաղավարներով, ծանոթացել առաջարկվող աշխատատեղերին, համապատասխան կազմակերպությունների, ընկերությունների գործունեությանը, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և զարգացման հնարավորություններով:

Հավելենք, որ «Աշխատանքի տոնավաճառի» ընթացքում Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի և Արմավիրի զարգացման կենտրոնի պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել Արմավիրի մարզում 2018 թվականին մեկնարկող «Հաջող սկիզբ» ծրագրին մասնակցելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57