Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Փարաքարի միջնակարգ դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչներին

02.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Փարաքարի միջնակարգ դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության սույն թվականի օգոստոսի 24-ին ընդունած N 1051-Ա որոշումը` մարզպետը ծնողների հետ քննարկել է Փարաքարի հիմնական դպրոցի վերակազմակերպմանը և դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը վերաբերող հարցեր:

Կարևորելով կրթօջախում ուսումնական գործընթացի արդյունավետ և առանց խոչընդոտների իրականացումը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կոչ է արել ծնողական խորհրդի ներկայացուցիչներին իրենց ուշադրությունը կենտրոնացնել երեխաների ուսումնառության վրա և զերծ մնալ արհեստական լարվածություն հրահրելուց:

Արձագանքելով ծնողների` միավորված դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին թողնելու, այլ ոչ թե հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանին նշանակելու պահանջին` մարզպետն ընդգծել է, որ սուբյեկտիվ վերաբերմունք չունի նրանց ընտրության հարցում, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից` նա առաջարկել է կրթական ոլորտի պատասխանատուին դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել այլ դպրոցից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36