Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հայ մայրերի միության» կողմից պարգևատրվել է հուշամեդալով

03.11.2017

Շուրջ յոթ տարի է` Հայաստանում «Արտ» բարեգործական ընկերությունն իրականացնում է <<Հատուցում>> կոչվող հայրենասիրական ծրագիրը, որի նպատակն է սատար կանգնել Արցախյան ազատամարտում զոհված, վիրավոր դարձած ազատամարտիկների ընտանիքների անդամներին, ազատամարտի վետերաններին: Այս տարի առաջին անգամ նշված ծրագրին մասնակցել է նաև Արմավիրի մարզը:

«Հատուցում-2017» ծրագրի շրջանակներում Արցախյան և ապրիլյան պատերազմների ժամանակ արմավիրցի զոհված ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև վիրավոր ազատամարտիկների ամառային հանգիստը Սև ծովի ափին կազմակերպելուն գործուն աջակցություն ցուցաբերելու համար այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հայ մայրերի միության» կողմից պարգևատրվել է «Երախտագիտության 30-ամյակ» հուշամեդալով:

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար` մարզպետն ընդգծել է, որ բոլորի պարտքն է արժանին մատուցել մերօրյա խաղաղության համար իրենց կյանքը զոհած և հաշմանդամ դարձած մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին` հավաստիացնելով, որ Արմավիրի մարզպետարանը և համայնքապետարանները միշտ պատրաստ են աջակցելու նշված ծրագրի իրականացմանը:

«Հատուցում-2017» ծրագրի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար «Հայ մայրերի միության» կողմից շնորհակալագրերով խրախուսվել են նաև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը և նույն վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սուքիասյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08