Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Արգավանդ համայնքի հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը

06.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա է գտնվել Արգավանդ համայնքի մշակույթի տան` ամբողջությամբ նորոգված մարզադահլիճի բացմանը:

Շուրջ 160 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մարզադահլիճը հիմնանորոգվել և մասամբ կահավորվել  է «Գործընկերություն և ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համաֆինանսավորվել է նաև համայնքապետարանի և համայնքը ներկայացնող գործարարի կողմից: Եռակողմ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրի համար ներդրվել է 1,300.0 հազար դրամ:

Նորաբաց մարզադահլիճում այսուհետ կգործեն ազատ ոճի ըմբշամարտի և կարատեի խմբակներ, իսկ երեկոյան ժամերին այն բաց կլինի բոլոր մարզասերների համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08