Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Տվեր քաղաք

17.11.2017

Հայստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակակույթի նախարարությունների նախաձեռնությամբ 2017 թվականի նոյեմբերի 17-24-ը հայտարարվել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր», որը պաշտոնապես հաստատվել է երկու պետությունների նախագահների կողմից:

Վերը նշված ծրագրի շրջանակում ՌԴ Տվեր քաղաքի հայկական ազգային-մշակութային «ԱՐԱՐԱՏ» կենտրոնը նախատեսել է ՌԴ վաստակավոր նկարիչ Արմեն Գուրգենի Բաբայանի նկարների, ժողովրդական արվեստների և ազգային խոհանոցի ցուցահանդեսների շարք, որին կհաջորդի ծրագրի պաշտոնական մասը և տոնական համերգը:

«ԱՐԱՐԱՏ» կենտրոնի նախագահի հրավերով «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում նախատեսվող միջոցառումներին մասնակցելու և տեղի մեծաթիվ արմավիրցիների հետ հանդիպելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նոյեմբերի 17-19-ը կգտնվի ՌԴ Տվեր քաղաքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44