Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է «Բամբակ տեքստիլ գրուպ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի փաթեթը

22.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են «Բամբակ տեքստիլ գրուպ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի փաթեթի և շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցության գնահատմանն առնչվող հարցեր, որին հաջորդել է «ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում բամբակամշակման, սերմի վերամշակման և սերմից ձեթի վերամշակման արտադրամասերի, բամբակամանվածքային ֆաբրիկայի, քարից թղթի ստացման արտադրամասի և անասնապահական ֆերմայի հիմնում» ներդրումային ծրագրի շնորհանդեսը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը, «Բամբակ տեքստիլ գրուպ» ընկերության և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, ինչպես նաև շահառու համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսներ:

Կարևորելով յուրաքանչյուր ներդրումային ծրագրի մեկնարկից առաջ հանրային լսումների դերը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է «Բամբակ տեքստիլ գրուպ» ընկերության կողմից նախատեսվող ծրագրի հետ կապված որոշ մանրամասներ` մասնավորապես ընդգծելով, որ ծրագրի առաջնային նպատակը հողից մինչև բամբակի պատրաստի արտադրանքի ստացումն է, որի իրագործման համար ընկերությունը պատրաստվում է Եղեգնուտ համայնքում 10.525 հեկտար հողատարածքի վրա կառուցել բամբակի վերամշակման արտադրամաս, իսկ բամբակի մշակությունն իրականացնել մարզի Արաքս (Վաղրշ.), Հայկաշեն, Եղեգնուտ համայնքների շուրջ 2000 հա հողատարածքների վրա՝ վարձակալական հիմունքներով:

Մարզպետն անդրադարձել է նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող այլ միջոցառումներին` հավաստիացնելով, որ դրանք միայն կնպաստեն մարզում գյուղատնտեսության զարգացմանը և ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը:

Ծրագրի պատասխանատուներն էլ ներկայացրել են բամբակի մշակության և տեքստիլի արտադրության ոլորտում իրենց ունեցած տարիների փորձը, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շահառու համայնքներում ևս կազմակերպել նմանատիպ քննարկումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08