Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Այգեշատի և Հովտամեջի միջնակարգ դպրոցներ

22.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Այգեշատի, ապա Հովտամեջի միջնակարգ դպրոց:

Այգեշատի միջնակարգ դպրոցում մարզպետը ներկա է գտնվել համայնքի ղեկավարի անմիջական աջակցությամբ նորոգված և կահավորված ճաշարանի բացմանը, որտեղ այսուհետ իրականացվելու է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծանոթացել է վերանորոգման արդյունքում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Նա հանդիպել է նաև ուսուցչական կազմին, զրուցել ուսումնական գործընթացին առնչվող հարցերի շուրջ` կարևորելով ուսուցչի անփոխարինելի դերը պետության կայացման, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:

Այնուհետև մարզպետն այցելել է Հովտամեջի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել կրթօջախի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում դպրոցում դասավանդվող յուրաքանչյուր առարկա հանդես է եկել «Գիտելիքներ, կարողություններ և հմտություններ» խորագրի ներքո` ցույց տալով գիտելիքահեն դպրոցի հաջողությունները:

Ողջունելով և հիմնադրման 10-ամյակի առիթով շնորհավորելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ կրթօջախն իր ստեղծման օրից պատվով է կատարել իր առաքելությունը՝ կրթելով ու դաստիարակելով աշակերտներ, որոնք հետագայում իրեց կարևոր դերակատարումն են ունենալու ինչպես համայնքի, այնպես էլ մարզի և պետության առաջընթացի գործում: Նա նորանոր հաջողություններ և իրենց հայրենանվեր գործով հպարտանալու բազում առիթներ է մաղթել դպրոցի տնօրենին և ուսուցչական կազմին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15