Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը

30.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող և համայնքային բժշկական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որին ներկա է գտնվել նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետ Վարդան Արզաքանյանը:

Օրակարգային հարցերի շրջանակում Լարիսա Մուրադյանն  անդրադարձել է սոցիալական փաթեթի շահառուների համար կասեցված գումարների վերադարձին, բուժհաստատություններում առաջացած ընթացիկ խնդիրներին` ներկայացնելով դրանց լուծման հնարավոր ուղիները:

Փոխմարզպետը տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարություն է ուղարկվել մարզի բժշկական կազմակերպությունների 2018 թվականի պարզ ընթացակարգով պետական պատվերի տեղադրման հայտերը: Նա մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատությունների տնօրեններին միաժամանակ առաջարկել է պատրաստել բարդ ընթացակարգով ներկայացվող էլեկտրոնային և թղթային փաստաթղթերը` դրանք մարզպետարանում ամփոփելու, ապա նախարարություն ներկայացնելու համար:

Խորհրդակցության ընթացքում փոխմարզպետ Լարիսա Մուրադյանն անդրադարձել է նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և Օստեոպորոզի կենտրոնի մասնագետների կողմից նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին մարզում նախատեսվող «Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին, ինչպես նաև անվճար տրամադրվող ուղեգրերի հայտերը տարվա ընթացքում տրամադրված քանակին համապատասխան մարզպետարան ներկայացնելուն:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետ Վարդան Արզաքանյանն էլ տեղեկություն է ներկայացրել հղիների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանդեպ կրկնակի հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ, ապա խոսել տարեկան հաշվետվության ձևում նախատեսվող փոփոխությունների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49