Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են բնապահպանական ոլորտին առնչվող հարցեր

05.12.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Բանապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանի, ուժային կառույցների, ՏԻՄ, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների, մարզպետարանի և տեսչական մարմնի աշխատակցների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նորաստեղծ տեսչական մարմնի հետ արդյունավետ փոխհամագործակցության հաստատմանը, մարզում բնապահպանական ոլորտում առկա և ընթացիկ խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ամփոփ տեղեկություն է ներկայացրել մարզում բնապահպանական միջոցառումների կատարման ընթացքի և հետագա ծրագրերի վերաբերյալ: Մարզպետը կարևորել է նորաստեղծ կառույցի հետ ակտիվ համագործակցությունը, որն, ըստ նրա, միայն կնպաստի ոլորտում հանդիպող խնդիրներին օպերատիվ և արդյունավետ լուծում տալուն: Նա իր խոսքում հավաստիացրել է, որ մարզային իշխանությանը վերապահված լիազորությունների շրջանակում կարվի հնարավորը` տեսչական մարմնի գործունեությանն աջակցելու և փոխգործակցված աշխատելու համար:

Տեսչական մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել համագործակցությունն ինչպես մարզպետարանի, այնպես էլ մարզի ուժային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պատրաստակամություն հայտնելով ցանկացած բնապահպանական խնդիր քննարկել և համատեղ ուժերով լուծումներ գտնել: Նա վստահեցրել է, որ տեսչական մարմնի աշխատանքները լինելու են բաց և թափանցիկ, միաժամանակ խիստ և հետևողական:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելուց և պարզաբանելուց հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:18:38