Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քառօրյա պատերազմում զոհված արմավիրցի և արարատցի զինծառայողների ծնողներին տրամադրվել են բուժման անժամկետ սերտիֆիկատներ

20.12.2017

<<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմավիրի և Արարատի մարզերի 24 զինծառայողների ծնողներին սրտաբանական հիվանդանոցի կողմից բուժման անժամկետ սերտիֆիկատներ են հանձնվել:

Սույն թվականի հունվար ամսից սկսված ծրագիրը կշարունակվի մինչև 2018 թվականի մայիսը, որի շրջանակներում սրտաբանական հիվանդանոցի բժիշկներն անվճար կհետազոտեն և կբուժեն քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին:

Ծրագիրը մինչ այս իրականացվել է Երևան քաղաքում և Շիրակի մարզում: Պատասխանատուների հավաստմամբ` մինչև մայիս ամիս այն կհասնի բոլոր մարզեր և Արցախ:

<<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանն իր խոսքում վստահեցրել է, որ իրենք միշտ կլինեն զոհված զինծառայողների ծնողների կողքին. <<Նրանք կօգտվեն հիվանդանոցի բոլոր ծառայություններից` խորհրդակցությունից մինչև ստենդավորում>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15