Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

21.12.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրվել է ներքին աուդիտի կոմիտեի 19-րդ նիստը, որը վարել է աուդիտի կոմիտեի նախագահ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանը, ներքին աուդիտի բաժնի պետ Արայիկ Հակոբյանը և մարզի բժշկական հաստատությունների տնօրենները` որոշ աշխատակիցների հետ միասին:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվել են «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ, «Արմավիրի արյան կայան» ՊՓԲԸ, «Մեծամորի ԲԿ» ՓԲԸ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Էջմիածին ԲԿ» ՓԲԸ, «Հիսուսի մանուկներ» ՓԲԸ առողջապահական ընկերություններում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները` աուդիտորական հաշվետվությունները և եզրակացությունները:

Քննարկման արդյունքում «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի տնօրենին մարզպետի կողմից տրվել է նկատողություն առ այն, որ հիվանդանոցի փոխտնօրենն արձակուրդի մեջ գտնվելու ընթացքում շարունակել է աշխատանքային գործունեությունը` խախտելով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգը:

Ամփոփելով նիստը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բժշկական հաստատությունների պատասխանատուներին հորդորել է ամենայն լրջությամբ վերաբերվել իրենց կողմից իրականացվող գործառույթներին` բացառելով ցանկացած անճշտություն և թերություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08