Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Ռաֆայել Սահակյանի հեղինակած Արմավիրի մարզի «Տարեգիրք-հանրագիտարան»-ի շնորհանդեսը

27.12.2017

Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել գրողների միության մարզային մասնաճյուղի նախագահ, «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանի հեղինակած Արմավիրի մարզի «Տարեգիրք-հանրագիտարան»-ի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա են գտնվել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրչակից ընկերներ, մշակույթի և այլ ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին և օրվա առթիվ շնորհավորելով «Տարեգիրք-հանրագիտարան»-ի հեղինակ Ռաֆայել Սահակյանին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր է գնահատել նրա կատարած ծավալուն և հայրենանվեր գործը, որն ըստ մարզպետի, մնայուն արժեք կդառնա մարզի բոլոր սերունդների համար` նրանց կապելով անցյալին և ուղղորդելով դեպի ապագա: Մարզպետը «Տարեգիրք-հանրագիտարան»-ի հեղինակին մաղթել է երկար և առողջ տարիների կյանք, նոր ստեղծագործություններով ընթերցողներին հիացնելու բազում առիթներ:

«Տարեգիրք-հանրագիտարան»-ին ծնունդ տալու և ընթացիկ աշխատանքներին ընդառաջելու համար Ռաֆայել Սահակյանն իր շնորհակալությունն է հայտնել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և այդ երկար ճանապարհին իրեն օգնության ձեռք մեկնած բոլոր մարդկանց:

Խոսելով «Տարեգիրք-հանրագիտարան»-ի մասին` հեղինակն ընդգծել է, որ այն, որպես հայրենապատումի համառոտ վավերացում և նաև շուրջ 100 տարվա փաստագրական իրադարձությունների խտացված ամբողջություն, նպատակ ունի ժամանակի հեռացող գնացքից հետ բերելու իրենց նվիրական գործը կատարած մարդկանց, տարաբնույթ կոլեկտիվների և կազմակերպությունների տարիների աշախատանքը, նրանց ինքնությունն ու անհատականությունը: Նրանց, ովքեր դժվարին ժամանակներում իրենց կենսագրությունն են հյուսել, իրենց ուժեղ կամքով կայացել մայր հողի վրա:

Օրվա ռաթիվ Ռաֆայել Սահակյանին շնորհավորել և իրենց սրտի խոսքն են հղել նաև   Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և «Գրական Արմավիր» ստեղծագործողների ակումբի նախագահ Արսեն Զաքարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15