Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր

02.02.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ այսօր մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, համայնքների ղեկավարներ, մարզի տարածքային զարգացման և համայնքների զարգացման ծրագրերի պատասխանատուներ, բանկերի, ՈւՎԿ-ների, ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն օրակարգային հարցերի շրջանակում ներկայացրել է  կառավարության կողմից հավանության արժանացած համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգին, 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու առանձնահատկություններին, համայնքների 2018 թվականի բյուջեների պլանավորմանը, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերի տարեկան աշխատանքային պլանների կազմմանը վերաբերող մանրամասներ: Փոխնախարարը ներկայացրել է նաև <<ՄԶԱԾ-ի կողմից իրականացվող գյուղական զբոսաշրջության ինտեգրված զարգացում>> ծրագիրը:

Անդրադառնալով ներկայացված հարցերի կարևորությանը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկել է համայնքապետերին ակտիվ աշխատանքներ տանել համայնքներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, որոնք կնպաստեն համայնքային տնտեսության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Նա համայնքապետերի ուշադրությունը հրավիրել է նաև 2018 թվականի բյուջեների պլանավորման գործընթացում որոշ ուղղություններով գումար նախատեսելու անհրաժեշտությանը:

Օրակարգային հարցերի առնչությամբ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերել համապատասխան աշխատանքների իրականացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-10 17:43:39