Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի 2017 թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվություն

09.02.2018

Մարզում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվել է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, հանրապետական գործադիր մարմինների և նրանց տարածքային ծառայությունների հետ համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա: 2017թ. ընթացքում մարզպետի կողմից հրավիրվել է մարզխորհրդի 4 նիստ և 6 խորհրդակցություն: Մարզխորհրդի նիստերում, խորհրդակցություններում քննարկվել են մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Մարզպետի կողմից ընդունվել և արձակվել են համապատասխանաբար 466 որոշումներ և 114 կարգադրություններ: Մուտքագրվել է ընդհանուր քանակով 18419 և առաքվել 5684փաստաթուղթ:

Մարզպետի մոտ յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին կազմակերպված ընդունելություններին ընդհանուր թվով մասնակցել են 269 քաղաքացիներ, որոնցից 64-ը իրենց հարցադրումներին ստացել են բանավոր սպառիչ պատասխաններ, ինչպես նաև լուծվել են նրանց կողմից բարձրացված բազում հարցեր: Մարզպետարան են ստացվել քաղաքացիների ընդհանուր թվով 2120 դիմումներ, 6 առաջարկություններ և 53 բողոքներ/ընդհանուր թվաքանակով 2179նամակներ/: Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության և դիմումների մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

2017թ. ընթացքում մարզպետարանի հաստիքային միավորների թիվը կազմում է 129, որից 109-ը` քաղաքացիական ծառայության պաշտոններ են: Ըստ հաստատված պլան-գրաֆիկի 35 քաղաքացիական ծառայողներ վերապատրաստվել են քաղաքացիական ծառայության ծրագրերով, իսկ ՀՀ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում` վերապատրաստվել են 12 աշխատակիցներ:

Ներքին աուդիտի 2017թ. տարեկան ծրագրին համապատասխան 40 պետական ոչ առևտրային կազմակերպություններում իրականացվել է համապատասխանության, ֆինանսական աուդիտ, 6 բուժ. հաստատություններում («ՀՀ Արմավիրի մարզի Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» ՓԲԸ, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Արմավիրի արյան փոխներարկման կայան» ՊՓԲԸ, «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Էջմիածին ԲԿ» ՓԲԸ)՝ ֆինանսական աուդիտ, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի 5 բաժիններում և 1 վարչությունում, Վաղարշապատի ՍԱՏԳ-ում՝ համապատասխանության աուդիտ, որոնց արդյունքների մասին կազմվել են աուդիտորական հաշվետվություններ և եզրակացություններ: Հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարության միասնական կառավարման համակարգ: Հրավիրվել է մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 4 նիստ, քննարկվել են աուդիտորական հաշվետվությունները, որի արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ:

Հաշվետվությունն ամբողջությամբ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49