Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հնարավոր ծրագրեր իրականացնելուն վերաբերող հարցեր

15.02.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում հնարավոր ծրագրեր իրականացնելուն վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը, հիմնադրամի տնօրեն Բարույեր Ջամբազյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային սորաբաժանումների պատասխանատուներ, համայնքապետեր:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից նախ ներկայացվել է նախորդ տարի Նոր Կեսարիա համայնքում թվով 20 գյուղացիական տնտեսության կողմից 20 հեկտար հողատարածքի վրա իրականացրած եգիպտացորենի մշակման ծրագիրը, որը բավականին հաջող ընթացք և ավարտ է ունեցել: Խոսելով այս տարվա համար նախատեսվող հնարավոր ծրագրերի մասին` տեղեկացվել է, որ համապատասխան ծրագրերում ընդգրկվող գյուղացիական տնտեսություններն իրենց ստացած եկամուտից որոշ չափով օգնություն պետք է տրամադրեն անապահով պայմաններում բնակվող որևէ համգյուղացու` շարունակելով բարեգործություն կատարելու գաղափարը:

Ողջունելով հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսությունների շրջանում աջակցության ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկել է համայնքապետերին սեղմ ժամկետում մարզպետարան ներկայացնել համապատտասխան ծրագրեր, որոնք կամփոփվեն և կտրամադրվեն բարեգործական հիմնադրամին` դրանց իրագործմանն աջակցելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08