Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

07.03.2018

Սիրելի տիկնայք, մայրեր, քույրեր, դուստրեր,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:
Գարնան գալուստը լուսավորող այս հաճելի տոնը ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունն ու սերը հայտնելու ձեզ` ձեր նվիրումի ու հոգատարության, կյանքին ջերմություն ու բարություն հաղորդող անփոխարինելի ներկայության համար:

Մեր իրականության մեջ միշտ բարձր է դասվել հայ կնոջ կերպարը, որը զուգորդվել է արժանապատիվ առաքինության, անհատնում համբերության, անսպառ լավատեսության, դժվարություններին դիմակայելու անբացատրելի կարողության, ընտանիքին անմնացորդ նվիրվելու ամենավեհ դրսևորումների հետ:

Դրա շնորհիվ է, որ դարեր շարունակ պահպանվել են մեր ազգային լավագույն ավանդույթները, ստեղծած արժեքների հարատևությունն ու հայ ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու և մեր տեղն աշխարհում ամրագրելու լավագույն հիմքն են հանդիսացել:

Թանկագին կանայք,
Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ` ցանկանում եմ, որ այս օրը լցնող տոնական տրամադրությունն ուղեկցի ձեզ ամենուր, նոր շունչ ու գույն հաղորդի ձեր կյանքին: Թող ձեր ընտանիքներում, ձեզ շրջապատող իրականությունում գերիշխի սերը, երջանկությունն ու բարությունը:


Լավագույն ցանկություններով` Ա. Ս. Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57