Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՂՀ-ում ծառայող ջանֆիդեցի զինվորներին են այցելել իրենց հարազատները

12.03.2018

«Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի և Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանի համատեղ նախաձեռնությամբ համայնքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծառայող թվով 25 զինծառայողների մայրերը և ընտանիքի անդամները Կանանց տոնի կապակցությամբ երկօրյա այցով եղել են ԼՂՀ Մարտակերտի շրջանում, որտեղ տարբեր զորամասերից հավաքվել և իրենց հարազատներին են դիմավորել համայնքը ներկայացնող պայմանագրային զինծառայողները:

Սպասված այցը մեծ ոգևորություն, ուրախություն է պարգևել և զինծառայողներին, և նրանց հարազատներին` կրկնապատկելով տոնական օրվա տրամադրությունը:

Օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ զինծառայողներին և նրանց ծնողներին է փոխանցվել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի բարեմաղթանքի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Հարգելի հայրենակիցներ, գարնանային հրաշալի այս օրը մեծագույն սիրով ու ջերմությամբ իմ բարեմաղթանքն եմ հղում Հայոց բանակում իրենց ծառայությունն իրականացնող սպայական, ժամկետային ու պայմանագրային բոլոր զինծառայողներին` առաջին հերթին ցանկանալով խաղաղ երկինք, քաջառողջություն, մեծագույն հարգանք ու պատիվ միմյանց նկատմամբ, նվիրում ազգին ու Հայաստան պետությանը: Միայն միմյանց թիկունքը ամուր պահելու և փոխըմբռնման շնորհիվ մենք կկարողանանք թշնամուն հեռու պահել մեր Մայր հայրենիքից:

Իմ սրտաբուխ բարեմաղթանքներն եմ հղում ոչ միայն Զինված ուժերի ողջ անձնակազմին, սպայակազմին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին, այլև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզից զորակոչված և իրենց ծառայությունը պատվով կատարող զինվորներին ու նրանց ծնողներին:

Հայրենասիրության ամուր ոգով ու արիությամբ օժտված սիրելի զինծառայող երիտասարդներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ Հայոց բանակում ժամկետային զինծառայությունը պատվով կատարելու, իսկ ձեզ, հարգարժան ծնողներ, շնորհակալություն` նման երիտասարդներ ծնելու, նրանց հայրենատիրոջ հոգեբանությամբ դաստիարակություն տալու, ավելին` մարդ կայացնելու համար:

Սիրելի զինծառայողներ, թող Աստծո աջը հովանի լինի ձեզ ինչպես ծառայության ընթացքում, այնպես էլ  ողջ կյանքում` ձեր բոլոր նվիրական իղձերի ու նպատակների իրականացման գործում:

Մենք միշտ ձեզ հետ ենք հոգով ու մտքով, քանզի մեր խաղաղ ու ապահով կյանքի համար ձեզ ենք պարտական»:

Ծառայության ընթացում դրսևորած օրինակելի վարքի և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած մասնակցության համար «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի կողմից Ջանֆիդա համայնքը ներկայացնող պայմանագրային զինծարայողները պարգևատրվել են նաև պատվոգրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37