Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է չեխ գործարարի գլխավորած աշխատանքային խմբին

12.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Չեխիայի «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրեն Պետրեմ Սիկորայի գլխավորած աշխատանքային խմբին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը:

Կողմերը քննարկել են Արմավիրի մարզում չեխ գործարարի կողմից նախատեսվող ներդրումային ծրագրերին, մասնավորապես` աղբի վերամշակման գործարանի հիմնմանը և հետագա աշխատանքային գործունեությանը վերաբերող մանրամասներ:

Աշխատանքային խմբի կողմից մարզպետին է ներկայացվել նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որը հավանության է արժանացել վերջինիս կողմից: 

Տարբեր մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո այցելել է աղբի վերամշակման գործարանի համար նախատեսված վայր` տեղանքին ծանոթանալու և նախնական աշխատանքներ իրականացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15