Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը

27.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է Էջմիածին և Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքների միջև սկսված համագործակցությունը, որն ամրագրվելու է կողմերի միջև ստորագրվող հուշագրով: Նա հյուրերին համառոտ տեղեկություն է ներկայացրել մարզի պատմության, հիմնական առանձնահատկությունների և զարգացման հեռանկարների մասին` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել Բելգորոդ-Դնեստրովսկիում կրթական ծրագրերի իրականացմանը:

Քաղաքապետ Ալլա Գինակին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հրավիրել  մասնակցելու իր ղեկավարած քաղաքի տոնին, որը տեղի է ունենալու սույն թվականի հունիսի 3-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:29