Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են գործող և դադարած իրավունքի սուբյեկտների նույնականացման տվյալների թարմացմանը վերաբերող հարցեր

28.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը համայնքապետերի հետ քննարկվել են համայնքներում գործող և դադարած իրավունքի սուբյեկտների նույնականացման տվյալների թարմացմանը վերաբերող հարցեր:

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է սեղմ ժամկետում հաշվառել և մարզպետարան ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեթոդական ցուցումներին համապատասխան սեփականատերերի գույքի նույնականացման վերաբերյալ շտկված տվյալներ:

Խորհրդակցության ավարտին համայնքի 2017 թվականի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում բարձր ցուցանիշներ ապահոված թվով 20 համայնքապետ էլ     մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36